ԳԱԱ-ում մեծարեցին Անաստաս Միկոյանին (տեսանյութ)

«Մեր ժողովրդի արժանի զավակ», «խոշոր դերակատար» և նման այլ որակումներով այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեծարեցին բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանին: Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ակադեմիայում տեղի ունեցավ «Анастас Иванович Микоян. Так было размышления о минувшем» գրքի շնորհանդեսը, որի մի օրինակը հանդիսավոր կերպով փոխանցեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հայտարարեց, թե այս գիրքը պետք է կարդա երիտասարդությունը, որպեսզի կարողանա գնահատել Միկոյանի գործունեությունը. «Այն ժամանակի գործունեությունը տեղափոխում ենք մեր միտինգային ժամանակաշրջան, ինչը ճիշտ չէ: Չկա մի խոշոր մարդ, որի մասին կարծիքը 100%-անոց լինի»:

ՌՀՄ առաջին փոխնախագահ, նակինում ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Գեորգի Տեր-Ղազարյանցը, ով Միկոյանի գործերի ականատեսն է եղել, նշեց, որ Միկոյանը մասնակցել է ծավալված հասարական-քաղաքական իրադարձություններին, իսկ պատմության մեջ փորփրել չի կարելի, այլապես ավելի վատ կլինի: «Եկեք գնահատենք մեր որդիներին»,- կոչ արեց նա:

Գ.Տեր-Ղազարյանցն օրինակ բերեց թուրքերին. «Տեսեք՝ ինչ են անում թուրքերը: «Гений власти. Великий Ататюрк» գիրք են տպել ու հազարավոր օրինակներով լցրել են Մոսկվայի ու այլ քաղաքների խանութները: Սա՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»:

Կարդացեք նաև

Ներկաները նշեցին, թե պատմական արխիվներում Միկոյանի մասին ոչ մի խնդրահարույց փաստ չի գտնվել և որ վերջերս նրա հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս