Եռյակը չունի միասնական օրակարգ. Րաֆֆի Հովհաննիսյան. news.am

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքին:

– Պարոն Հովհաննիսյան, հոկտեմբերի 10-ին Ձեր ելույթի ժամանակ հավաքվածները սկսեցին պահանջել իշխանափոխություն՝ գոռալով «հիմա, հիմա»: Ինչո՞ւ այդ րոպեին մոտեցաք Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ էիք քննարկում նրանց հետ:

– Հրապարակն ինձ ծանոթ է, հարազատ, այնտեղ են հավաքվում տարբեր տրամադրություններով քաղաքացիներ: Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին:

– Պարոն Հովհաննիսյան, իսկ ե՞րբ հստակ կլինեն եռյակի քայլերը:

– Առաջիկայում կտեսնենք, թե ինչպես կլինի, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ համագործակցող ուժերն ունենան միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն: Ժողովուրդը պետք է իմանա, որ շեղումներ չեն լինի կարեւոր քայլերից: Հույս ունեմ, որ առաջիկա մի քանի օրերին այս ամեն ինչը կկարգավորվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս