Բաժիններ՝

Սնոուդենը պարզաբանել է, թե ինչու Ռուսաստանից չի վերադառնում ԱՄՆ

The New Yorker պարբերականին տեսակոնֆերանսի ռեժիմով տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ չի կարող Ռուսաստանից վերադառնալ հայրենիք, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններից երաշխիք չի ստացել դատական բաց գործընթացի մասին:

Սնոուդենն ընդգծել է, որ քանիցս ամերիկյան իշխանություններին հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ երդվյալ ատենակալների ժյուրիի մասնակցությամբ բաց գործընթաց ապահովելու դեպքում, սակայն ցայժմ իրեն մերժել են: Սնոուդենի կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը պետք է հիմնավորի գաղտնալսելու տեսքով քաղաքացիների իրավունքները խախտելը:

Սնոուդենը վտանգավոր է որակել Google-ի ու Facebook-ի նման կայքերը, որոնցում օգտատերերի տվյալները բաց վիճակում են, ինչի համար էլ նա օգտատերերին կոչ է արել, հանուն սեփական անվտանգության, չօգտվել նման կայքերից: Հայրենիք վերադառնալու դեպքում Սնոուդենին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս