Որքան միջոցներ են տեղաբաշխել հայաստանյան բանկերը 1 շաբաթում
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: