Նազարբաևն առաջարկել է մշակել ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում առաջարկել է մշակել ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգ:
Հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահելու է (առավել ճշգրիտ՝ Ղրղզստանի հետ համանախագահելու է) Ղազախստանը՝ փոխարինելով Բելառուսին: Նազարաբևն ընդգծել է, որ պետք է որշել, թե ինչպես են իրենք աշխատելու հետագայում՝ հավելելով, որ ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգը կարող է պատրաստվել մինչև ԱՊՀ-ի 25-ամյակը, որը նշվելու է 2016 թվականին:
Անդրադառնալով ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին՝ Նազարբաևը հայատարարել է, որ ԱՊՀ-ում շարունակվելու է առևտրային-տնտեսական հարաբերություների, ազատ առևտրի գոտու, տարանցիկ-տրանսպորտային ոլորտի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն ու սննդային անվտանգության մեծացումը: