Բաժիններ՝

Գլազևը հնարավոր է համարում Ռուսաստանից կապիտալի արտահոսքի վրա սահմանափակումներ դնելը

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հնարավոր է համարում Ռուսաստանից կապիտալի արտահոսքի վրա սահմանափակումներ դնելը կամ էլ համապատասխան հարկ սահմանելը: Գլազևն ընդգծել է, որ անհրաժեշտ է վարվել նման կերպ, եթե պետությունը տեսնում է, որ կապիտալի արտահոսքն իրականացվում է անլեգալ ձևերով ու հարկերից խուսափելով:

Գլազևը կարծում է, որ դրանով իսկ կհաջողվի ազգային ֆինանսական համակարգն ապահովագրել ֆինանսական չարաշահումներից: Գլազևի խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանից կապիտալի արտահոսքը սահմաններ չի ճանաչում: Այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմում է ավելի քնան 80 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031