ՆԱՏՕ-ն կարող է ցամաքային զորքեր տեղակայել Թուրքիայում. Սթոլթենբերգ

ТАСС-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի բացառում, որ կարող է ցամաքային զորքեր տեղակայել Թուրքիայում, եթե ի հայտ գա վերջինիս սպառնացող վտանգ: Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.

«Մեր գլխավոր առաջադրանքը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Կա հնարավորություն այնտեղ զինված ուժեր տեղակայելու համար, եթե մենք տեսնենք (Թուրքիայի) անվտանգության սպառնացող ինչ-ինչ գործողություններ:

Մենք մտահոգ ենք Սիրիայում բռնությունների կապակցությամբ ու ապշած ենք «Իսլամական պետության» դաժանությունների կապակցությամբ: Դա լուրջ իրավիճակ է: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է տարածվել Իրաքի մյուս շրջաննեի վրա:

ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Իրաքի կառավարությանը՝ անվտանգության ուժերի ու ռազմական հնարավորությունների ամրապնդման համար, որպեսզի նա կարողանա պաշտպանվել «Իսլամական պետության» ահաբեկչական հարձակումներից»:

Տեսանյութեր

Լրահոս