Դոլարը շարունակում է թանկանալ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.96 դրամ։ Ուրբաթ օրվա նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.36%-ով կամ 1.46 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 409դրամով, վաճառվում՝ 412 դրամով: