Բաժիններ՝

Կատաղած սագերը Դովեղի մանկական խաղահրապարակում հարձակվել են 3-ամյա տղայի վրա. Առավոտ

 Առավոտ-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Դովեղ գյուղում կատաղած 2 սագեր մանկական խաղահրապարակում հարձակվել են մանկապարտեզի սան 3-ամյա տղայի վրա: Մանկապարտեզի տնօրեն Էմիլիա Դուրինյանը եւ ներկա գտնվող դովեղցի 3 ծնող դժվարությամբ են փոքրիկին փրկել կատաղած սագերից: Ներկա գտնվող ծնողներից մեկը հղի է, նա բավական վախեցել է կատաղած սագերից:

Դովեղի բնակիչները մեզ հայտնեցին, որ դեպքի հետ կապված աղմուկը լսելի է եղել խաղահրապարակից բավական հեռավորության վրա գտնվող թաղում: Սագերը մանկական խաղահրապարակ են խուժել Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցից:

Սահմանամերձ Դովեղում մանկական խաղահրապարակը բացվեց սեպտեմբերի 23-ին՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ: Նորաբաց խաղահրապարակի կողքին գտնվում են Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցը, խոզաբունը եւ զուգարանը:

Բ. Սարուխանյանը վարձակալական հիմունքներով բնակվում է նախկին մանկապարտեզի շենքում: Դովեղցիներն ասացին, որ Բ. Սարուխանյանը բացի իր բնակարանից, կողպեք է դրել նաեւ մանկապարտեզի համար նախատեսված, վերանորոգման կարիք ունեցող 3 սենյակների վրա: 2013թ. Դովեղի ավագանին որոշում է ընդունել նախկին մանկապարտեզի շենքը հատկացնել գործող մանկապարտեզին:Ներկայումս մանկապարտեզը տեղավորված է համայնքային կենտրոնում, որը վթարային վիճակում է, վնասված տանիքից ջրեր են թափվում, չկա խաղասենյակ, մանուկների քնելու սենյակ, շենքն ադրբեջանական գնդակոծության թիրախում է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս