Բաժիններ՝

ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի նախկին նախագահը չի կարողացել վերաֆինանսավորել իր հիփոթեքային վարկը

ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի նախկին ղեկավար Բեն Բերնանկեն իր հիփոթեքային վարկը վերաֆինանսավորելու հետ կապված դժվարություններ է ունեցել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Բերնանկեն Չիկագոյի համաժողովի մոդերատոր, Moody’s Analytics Inc-ի ներկայացուցիչ Մարկ Զենդիին ասել է, որ վերջերս փորձել է վերաֆինանսավորել իր վարկը, սակայն՝ անհաջող:

Նա ավելացրել է, որ շատ վարկառուներ իսկապես հեռացել են այն պահանջներից, որոնք սովորաբար ներկայացվում են նրանց: «Անշարժ գույքի շուկան այն ոլորտներից է, որտեղ կարգավորումները դեռ այնպես չեն գործում, ինչպես հարկն է: Կարծում եմ՝ հիփոթեքային վարկավորման խստացված պայմանները եւ, ընդհանրապես, վարկավորումը, հնարավոր է, ավելցուկային է»,-ասել է Բերնանկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս