Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում. «Հրապարակ»
«Տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ենք ստացել, որ Սեւանի քաղաքապետի՝ Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: Սեւանի քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը»,-գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սեւան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթեւացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել: Ուդոյի տղայի մասին լուրը վերջին շաբաթներին փորձում էինք ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։