Ավստրալիան միացել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողություններին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը միացել են Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:
Նա հավելել է, որ Իրաք են ուղարկվելու ավստրալացի զինծառայողներ, որոնք հանդես կգան ռազմական խորհրդատուի դերում, ինչպես նաև կօգնեն իրաքցի զինվորների նախապատրաստմանը:
Հոկտեմբերի 2-ին «Իսլամական պետության» դեմ կոալիցիային միացել է նաև Թուրքիան, որի խորհրդարանը զինված ուժերին թույլատրել է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում: