ԱՄՆ-ին մտահոգել է վիճելի տարածքներում բնակարանաշինություն ծավալելու Իսրայելի պլանը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում բնակարանաշինություն ծավալելու վերաբերյալ Իսրայելի պլանների կապակցությամբ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հիշեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, որ Իսրայելը ցանկանում է լավ հարաբերություններ ստեղծել արաբական երկրների հետ՝ ընդգծելով, որ իսրայելական նոր պլանի իրագործումը կվնասի ոչ միայն պաղեստինցիների, այլև՝ արաբական երկրների հետ նրա հարաբերություններին:
Բացի այդ, Փսակիի խոսքերով՝ տվյալ քայլը կասկածի տակ կդնի բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելուն Իսրայելի հավատարիմ լինելը: