Բաժիններ՝

Իրաքը Ռուսաստանից ստացել է մարտական ուղղաթիռներ ու զենիթա-հրթիռային համալիրներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ՊՆ-ը 2012 թվականի պայմանագրով Ռուսաստանից ստացել է «Մի-35Մ» ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ: Այս մասին հայնել է Զենքի համաշխարհային առևտրի կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Իրաքը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից ստացել է 4 հատ «Մի-35Մ» ուղղաթիռ, ինչպես որ եղել է առաջին երկու խմբաքանակների դեպքում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Ռոսօբոռոնէքսպորտը» պլանավորել է մինչև 2018 թվականն Իրաք արտահանել ավելի քան 300 ուղղաթիռ:

Բացի այդ, Ռուսաստանն Իրաքին հատկացրել է «Պանցիր-Ս1» զենիթային համալիրներ, շարժական «Իգլա-Ս» զենիթա-հրթիռային համալիրներ ու «Ջիգիթ» արձակման սարքեր: Դրանց մատակարարումը նույնպես իրականացվում է 2012 թվականին Ռուսաստանի ու Իրաքի միջև ստորագրված ռազմական գործարքի հիման վրա, որը գնահատվում է 4.2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031