Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընթացիկ տարեվերջ. Հասան Ռոուհանի

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանաինախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընթացիկ տարեվերջ. «Մենք լրջորեն ենք տրամադրված պայմանավորվածությունների հասնելու հարցում:

Եթե հակառակ կողմը տրամադրված է նույնպիսի վճռականությամբ, ապա մենք կարող ենք հանգել համաձայնագրի կնքմանը»: Ռոուհանին մանրամասնել է, որ ավելի մեծ վճռականություն ցուցաբերելու իր կոչն առաջին հերթին առնչվում է ԱՄՆ-ին, ով դանդաղկոտություն է ցուցաբերում:

Ռոուհանիի խոսքերով՝ բոլոր կողմերը գիտակցում են համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը հասնելու կարևորությունը. «Մենք հուսով ենք, որ նրան նույնպես մտածում են երկարաժամկետ շահերի մասին, և մենք կարող ենք կարգավորել բոլոր հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930