Բաժիններ՝

Հոնգկոնգում բողոքի ակցիաների ժամանակ վիրավորվել է առնվազն 56 մարդ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հոնգկոնգում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ վիրավորվել է առնվազն 56 և ձերբակալվել է 89 մարդ: Այս մասին հայտնել են Հոնգկոնգի իշխանությունները:

Ձերբակալվածներին մեղադրել են կառավարական հիմնարկներ գրավելու, խուլիգանության, ոստիկանների վրա հարձակվելու ու նրանց գործունեությունը խոչընդոտելու մեջ: Շարունակ թափ հավաքող բողոքի ակցիաների պատճառով Հոնգկոնգում կաթվածահար է եղել ընկերությունների, բանկերի, խանութների ու դպրոցների աշխատանքը:

Մի շարք դեպքերում ոստիկանությունը հարկադրված է եղել ցուցարարների նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, սակայն ցուցարարները հիմնականում իրենց պահում են խաղաղ: Չինաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ իրավապահները գործել են առավելագույն զսպվածությամբ:

Սեպտեմբերի 26-ին Հոնգկոնգի փողոցներ է դուրս եկել մոտ 80.000 մարդ՝ պահնաջելով պահպանել տեղի իշխանություններին ինքնուրույն ընտրելու իրավունքը: Պեկինը խոստացել է Հոնգկոնգին նման հնարավորություն ընձեռել 2017 թվականին՝ պայմանով, որ Հոնգկոնգում առաջադրված թեկնածուները պետք է նախնականորեն հավանության արժանանան իր կողմից: Հոնգկոնգում համաձայն չեն այդ նախապայմանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս