Բաժիններ՝

Քեմերոնն իր անխոհեմ հայտարարության համար հրապարակավ ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհուց

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ հրապարակավ ներողություն է խնդրել թագուհի Էլիզաբեթ II-ից՝ նրա հասցեին անխոհեմ հայտարարություն անելու համար:

Քեմերոնը BBC-ի եթերում նման կերպ է մեկնաբանել իր այն խոսքերը, որ երբ թագուհին իմացել է սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում անկախության մասին հանրաքվեի արդյունքները, հրճվանքից «մռռացել» է:

Քեմերոնը 88-ամյա թագուհու այդ արձագանքի մասին պատմել էր նախորդ շաբաթ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցում:

Դրանով իսկ Քեմերոնը, անտակտություն դրսևորելուց բացի, խախտել էր չգրված այն ավանդույթը, որի համաձայն՝ կառավարության ղեկավարը չպետք է կողմնակի անձանց հետ քննարկի միապետի (թագուհու) հետ իր զրույցները: Քեմերոնն ընդունել է, որ չպետք է ծավալեր նման զրույց և ներողություն է խնդրել դրա համար՝ ընդգծելով, որ գտնվում է շատ անհարմար վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս