Իմ ու Պուտինի հարաբերությունները կարելի է համարել ուղիղ ու ամուր. Օբամա
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված է ուղիղ ու ամուր հարաբերություններով. «Ես մշտապես նրան (Պուտինին) վերաբերել եմ գործնականորեն: Մեր հարաբերությունները կարելի է անվանել ուղիղ ու ամուր»:
Խոսելով ընդհանրապես Ռուսաստանի մասին՝ Օբաման այն անվանել է «մեծ երկիր՝ անհավանական տաղանդներով ու ավանդույթներով: Եթե դուք (ռուսները) կենտրոնանաք ձեր ինժեներային տաղանդի, մաթեմատիկայի ոլորտում ձեր տաղանդի, ձեր տնտեսության աճի վրա, ապա Ռուսաստանը կդառնա մեծ ուժ այս աշխարհում»: