Կատալոնիայում այսօր պաշտոնապես կհայտարարեն Իսպանիայից անկախանալու հանրաքվեն նոյեմբերի 9-ին նշանակելու մասին
BBC-ի փոխանցմամբ` իսպանական Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասն այսօր պաշտոնապես հայտարարելու է Իսպանայից անկախանալու մասին հանրաքվեի անցկացման մասին: Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվեի մասին օրենքն ընդունել է սեպտեմբերի 19-ին:
Իսպանիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում բողոքարկելու է այդ օրենքը, որով թույլատրվել է առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության, հանրաքվե անցկացնել Մադրիդում:
Բացի այդ, Մադրիդը վստահեցնում է, որ շոտլանդականի նման հանրաքվեները վտանգ են ներկայացնում ԵՄ-ի ամբողջականության համար: Կատալոնցիներն իրենց հերթին վստահեցնում են, որ անկախությունն անհրաժեշտ է իրենց, քանի որ Իսպանիայի իշխանությունները նվազեցնում են իրենց տարածաշրջանի համար նախատեսված բյուջետային ծախսերը: