Բաժիններ՝

Ուզբեկստանում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը կարող է հասնել մի քանի հազար մարդու. HRW

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ուզբեկստանի քաղբանտարկյալների մասին: Դրանում նշված է Ուզբեկստանի քաղբանտարկյալներին կտտանքների ենթարկելու 34 դեպքի մասին:

Բացի այդ, նշված է քաղաքական դրդապատճառներով երկրի քաղաքացիներին առևանգելու ու արտաքին աշխարհի հետ շփումից զրկելու, նրանց ազատազրկման ժամկետն ապօրինաբար երկարաձգելու մասին:

Զեկույցը հիմնված է Ուզբեկտանի քաղբանտարկյալների ազգականների, ուզբեկ իրավապաշտպանների ու նախկին բանտարկյալների տված 150 հարցազրույցի հիման վրա:

HRW-ի տվյալներով` Ուզբեկստանում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը կարող է հասնել մի քանի հազար մարդու: HRW-ն անձամբ ներկայացված չէ միջինասիական այդ երկրում, քանի որ վերջինիս իշխանությունները կազմակերպության գրասենյակն առանց որևէ պատճառաբանության փակել են 2011 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս