Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանն այսօր կվճռի Իրաքում իսլամականների դեմ գործողություններին Լոնդոնի մասնակցության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեկնաբանել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալու հնարավորությունը:

Քեմերոնն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն Սիրիայի կառավարության համապատասխան խնդրանքից հետո: Այսօր երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկության միջոցով լուծելու է Իրաքում «Իսլամական պետության» օբյեկտներին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալու հարցը:

ԱՄՆ-ը Իրաքի տարածքում զինյալներին հարվածում է օգստոսի կեսերից, իսկ ոչ վաղ անցյալում արաբական հինգ երկրի հետ սկսել է դա անել Սիրիայում: Ակնկալվում է, որ բրիտանական խորհրդարանն աջակցելու է Իրաքում զինյալների դեմ տարվող գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցությանը, քանի որ բոլոր երեք հիմնական կուսակցություններն էլ աջակցում են դրան:

Քեմերոնը հայտարարել է, որ իրենք ցանկանում են տեսնել կայուն Իրաք և ժամանակի հետ միասին` նաև կայուն Սիրիա, և եթե իրենք «Իսլամական պետության» զինյալներին թույլ տան ընդլայնվել ու բարգավաճել, ապա դրանով իսկ կաճի Մեծ Բրիտանիայի հանդեպ վտանգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս