ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը:
Դրա օգտին անհրաժեշտ 226 քվեի փոխարեն քվեարկել է 441 պատգամավոր, ոչ ոք դեմ չի արտահայտվել: 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել: ԵՏՄ-ի մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:
ԵՏՄ-ի մասին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին, Աստանայում: Նրանք այս տարվա հոկտեմբերի 9-ին կհանդիպեն Մինսկում, իսկ մինչ այդ` հոկտեմբերի 1-ին ու 7-ին, ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կվավերացնեն համապատասխանաբար Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարանները: