Բաժիններ՝

Եվտուշենկովին կալանավորելը մտահոգել է ռուս օլիգարխներին. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ` «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին կալանավորելը մտահոգել է ռուս օլիգարխներին, որոնք իրենց անվտանգ էին զգում Կրեմլի հետ կապերի շնորհիվ: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Գլխավոր դատախազությունը պահանջում է «Բաշնեֆտը» վերադարձնել պետական սեփականության:

Գերատեսչությունը կարծում է, որ 2009 թվականի ակտիվի սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է խախտումներով: Հաղորդվել էր նաև, որ հետաքննությունը «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքի կազմակերպիչ է համարում Եվտուշենկովին:

Որոշակի կարծիքով` Եվտուշենկովի կալանավորումը զգուշացում է մյուս խոշոր գործարարներին, որպեսզի նրանք շարունակեն պահպանել կապերն իշխանությունների հետ` անգամ տնտեսական պայմանների վատթարացման դեպքում:

Յուրաքանչյուր օլիգարխ հարց է տալիս իրեն, թե ով է լինելու հաջորդը: Ոչ ոք չի հասկանում, թե ինչպիսին են նոր խաղի կանոնները: Թերթն ընդգծում է, որ Եվտուշենկովի գործը հանդիսացավ ռուսական ներդրումային միջավայրին հասցված հերթական հարվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս