Գարիբաշվիլին հերքել է Վրաստանում սիրիացի ապստամբների համար նախապատրաստական կենտրոն ստեղծելու լուրը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Նյու Յորքում հերքել է այն տեղեկատվությունը, թե Վրաստանում ստեղծվելու է սիրիացի ապստամբների նախապատրաստական կենտրոն, ինչի մասին սեպտեմբերի 23-ին գրել էր ամերիկյան Foreign Policy պարբերականը:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ միջազգային հակաահաբեկչական գործողությանը Վրաստանի մասնակցությունը սահմանափակվելու է միայն հումանիտար բաղադրիչով:

Նրա խոսքերով` Վրաստանը հակաահաբեկչական կոալիցիայում ներկայացված կլինի միայն խորհրդանշական կերպ, և որ խոսքը չի գնում որևէ ռազմական օգնության մասին:

Տեսանյութեր

Լրահոս