Անկարայում ստեղծվում է մարտական ուղղաթիռների արտադրության թուրք-ամերիկյան համատեղ ձեռնարկություն

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիան ամերիկյան Sikorsky ընկերության հետ ստեղծում է համատեղ ձեռնարկություն` մարտական ուղղաթիռներ արտադրելու համար: Թուրք-ամերիկյան համատեղ ձեռնարկության արտադրած այդ ուղղաթիռները կմատակարարվեն Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներին:

Մարտական ուղղաթիռների արտադրության այդ համատեղ ձեռնարկությունը գտնվելու է Անկարայում: Պլանավորված է, որ դրա հետ կապված` Sikorsky ընկերությունն իր պաշտոնական ներկայացուցչությունն է բացելու Թուրքիայում: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիայում այդ ձեռնարկությունը պլանավորած էր բացել այս տարվա առաջին կեսին:

Դրա հետ կապված` կողմերն ավելի վաղ ստորագրել են 3.5 միլիարդ դոլարի պայմանագիր, որի շրջանականերում պլանավորված էր առաջին փուլում արտադրել 109 մարտական ուղղաթիռ:

Համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու ամերիկյան Sikorsky ընկերության միջև բանակցությունները մեկնարկել են 2010 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս