Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ.

Հարգելի Արթուր Նիկոլայի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Դուք ոչ միայն հայտնի գիտնական եք, այլև ակնառու պետական և հասարակական գործիչ, ով իր ստեղծագործական և հարուստ կյանքի փորձը ծառայեցրել է Ռուսաստանի պետականության ամրապնդմանը:
Մենք ուրախ ենք, որ մեր հարգելի հայրենակցի պետական և գիտական գործունեությունը և քաջությունը գնահատվել է ըստ արժանվույն: Ձեր հարուստ գիտելիքների և անսպառ ստեղծագործական եռանդի շնորհիվ իրականացվել են կարևորագույն հայտնագործություններ Արկտիկայի ուսումնասիրության ոլորտում: Ձեր վճռականությունը և հերոսությունն օրինակ է նոր սերնդի համար: Մենք Հայաստանում անկեղծ հպարտանում ենք Ձեր հաջողություններով:
Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս