Բաժիններ՝

Օբաման հայտնել է, թե որ դեպքում կվերացվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և կհամագործակցի նրա հետ, եթե նա փոխի իր ներկայիս կուրսը, այդ թվում նաև Ուկրաինայի մասով: Այս մասին երեկ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Եթե Ռուսաստանն ընտրի այն ուղին, որը կերկարացնի «Սառը պատերազմին» հաջորդած ժամանակաշրջանին և բարգավաճում կհաղորդի ռուս ժողովրդին, ապա մենք չեղյալ կհայտարարենք մեր պատժամիջոցները և կողջունենք ընդհանուր մարտահրավերների լուծման հարցում Ռուսաստանի դերակատարությունը:

Նախորդ տարիներին ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հաջողվել է համագործակցել մի ամբողջ շարք հարցերում: Մենք կրճատել ենք միջուկային զենքի մեր զինանոցները, կատարել ենք չտարածման մասին պայմանագրով մեր պարտավորությունները, համագործակցել ենք Սիրիայում հայտարարագրված քիմիական զենքի ոչնչացման ոլորտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս