Իրանում խոստովանել են, որ Իրաքում մասնակցել են ռազմական գործողությունների
Fox News-ի փոխանցմամբ՝ Թեհրանը պաշտոնապես հաստատել է, որ իրանցի զինվորականներն Իրաքի տարածքում մասնակցել են «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին:
Ընթացիկ տարվա ամռանը մոտ 70 իրանցի ռազմական խորհրդատու քրդերին օգնել է Էրբիլը զինյալներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Օդա-տիեզերական զորքերի հրամանատար Ամի Ալի Հաջիզադեն:
Նա մանրամասնել է, որ Իրաք է մասնավորապես ուղարկվել գեներալ Քասեմ Սուլեյմանին՝ «Ալ-Քուդս» բրիգադի հրամանատարը, որը մասնագիտացած է Իրանի սահմաններից դուրս հատուկ գործողություններ անցկացնելում: Ավելի վաղ Իրանը հերքել էր, թե զենք կամ զինվորականներ է ուղարկել Իրաք՝ ընդդեմ «Իսլամական պետության»: