Սևակ Հովհաննիսյանը պնդում է՝ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանը «Նոր ուղի» աղանդի գլխավոր դեմքն է

Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօրվա  անդրադարձավ նաև «Նոր ուղի» աղանդավորական կազմակերպությանը՝ ասելով, որ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է աղանդի այն գլխավոր դեմքը, որը մարդկանց տարել է դեպի «Նոր ուղի» և դրդել ինքնասպանության:

Ըստ նրա՝ «Նոր ուղի» աղանդավորական կազմակերպությունն էլի Ուկրաինայից է եկել Հայաստան, աղանդի մեջ փորձում են ներգրավել հայտնի մարդկանց, որոնց անունը հարգելի պատճառներով չեմ կարող հրապարակել: Մարի Հովհաննիսյանն ունի նաև պարային ակումբ, որտեղ և սկսում է հոգեորսությունը: Նա նաև անչափահասների պարի խմբակներ ունի, դրա համար էլ բոլորը պետք է տեղեկանա նրա գործունեությունից: Այս դեպքում մեր հոգեբանները տուժածի մոտ հայտնաբերեցին հոգեկան լուրջ շեղումներ, և ես չկարողացա նրա անունը չհրապարակել: Հավաքների ժամանակ միայն խոսում են ինքնասպանությունից, որ նոր ուղով գնան, մաքրվեն»:

Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ոստիկանությանը դիմել են նաև «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության համար, որ հանրային տարածքներում նրանք քարոզչությամբ ու հոգեորսությամբ չզբաղվեն, սակայն ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել, չի արձագանքել. «Հստակ հոգեորսություն են անում այգիներում, ինչն առանց համապատասխան թույլտվության օրենքով արգելված է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս