Հասան Ռոուհանին Էրդողանին հրավիրել է Իրան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:
Նախագահները կարևորել են նաև տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների համագործակցությունը: Էրդողանն Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի վիրահատության կապակցությամբ Ռոուհանիին ասել է «անցած լինի»: Ռոուհանին իր հերթին Էրդողանին հրավիրել է Թեհրան:
Հանդիպման ժամանակ Էրդողանը շնորհակալություն է հայտնել 2015-2016 թվականին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ դառնալու համար Թուրքիայի թեկնածությանն Իրանի աջակցության համար: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար նախագահները կարևորել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը: