Թուրքական մամուլը հայտնել է, թե «Իսլամական պետությունը» ինչու է ազատ արձակել թուրք պատանդներին

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե «Իսլամական պետության» զինյալներն ինչու են համաձայնվել ազատ արձակել հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունում գերեվարած 49 պատանդի, որոնք գերության մեջ անցկացրել են 101 օր:

Դա հնարավոր է դարձել El Tevhid խմբավորման մոտ պատանդ պահվող «Իսլամական պետության» 50 անդամի ազատ արձակման շնորհիվ, որոնց թվում եղել են նաև խմբավորման հրամանատարներից Հաջը Բեքիրի կինն ու երեխաները: Պատանդների հանձնման գործընթացն իրականացվել է միաժամանակ:

Այն ժամանակ, երբ Աքչաքալեի շրջանի սահմանին իրականացվել է թուրք պատանդների հանձնման արարողությունը, նույն րոպեներին Հալեպի մոտ իրականացվել է «Իսլամական պետության» գերեվարված անդամների հանձնման արարողակարգը:

Տեսանյութեր

Լրահոս