Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հիշեցրել է Սիրիայի տարածքին հարվածելու պատասխանատվության մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին հրթիռա-ռմբային հարվածները կարող են անցկացվել միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն Սիրիայի կառավարության համաձայնությամբ կամ էլ ՄԱԿ ԱԽ-ի որոշմամբ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ միջազգային իրավունքը չի նախատեսում հարվածների մասին միակողմանի ձևական իրազեկում, և որ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ՄԱԿ-ի հովանու ներքո ողջ միջազգային հանրության համակարգված ջանքեր.

«Միևնույն ժամանակ սեփական աշխարհաքաղաքական առաջադրանքները լուծելու փորձերը, որոնք խախտում են տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, միայն ուժեղացնում են լարվածությունն ու էլ ավելի են ապակայունացնում իրավիճակը:

Մոսկվայում քանիցս զգուշացրել են, որ միակողմանի ուժային սցենարների նախաձեռնողները կրում են դրանց հետևանքների ողջ միջազգային-իրավական պատասխանատվությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930