Բաժիններ՝

Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նոր ապացույց է ընդունվել You Tube-ում հայտնված տեսանյութը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում երեկ նախանական լսումներ են անցկացվել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով: Դրանց արդյունքում որոշվել է, որ անանուն օգտատիրոջ կողմից You Tube վիդեոհոսթինգում տեղակայված տեսանյութը կօգտագործվի որպես ապացույց:

Saakashvili killed Mr. zurab zhvania (Սաակաշվիլին սպանել է Զուրաբ Ժվանիային) խորագրով տեսանյութը hakim pasha օգտատիրոջ կողմից You Tube վիդեոհոսթինգում տեղադրվել է 2014 թվականի մարտի 19-ին: Դրանում պատկերված են Ժվանիայի ու Քվեմո Քարթլի տարածաշրջանի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի դիակների լուսանկարները, որոնց վրա ենթադրաբար առկա են բռնության նշաններ:

Պաշտպանող կողմն առաջարկել է մերժել տվյալ տեսանյութը որպես ապացույց ընդունելու մասին միջնորդությունը, սակայն դատարանը հիմքերի բացակայության պատճառով չի բավարարել դա:

Տվյալ գործով անցնող գլխավոր դերակատարներից մեկը Փորձագիտության ազգային բյուրոյի Դատաբժշկական փորձագիտական բաժանմունքի ղեկավար Լևան Չաչուան է, որին ծառայողական անփութության մեղադրանքով ձերբակալել են 2014 թվականի մարտին:

Մեղադրող կողմը կարծում է, որ Չաչուն ամբողջովին չի նկարագրել կենդանության օրոք Ժվանիայի ստացած վնասվածքները: «Վարդերի հեղափոխության» հերոսներից Զուրաբ Ժվանիայի ու Ռաուլ Յուսուպովի դիակները հայտնաբերվել էին 2005 թվականի փետրվարի 3-ին, Թբիլիսիում: Պաշտոնական վարկածով՝ նրանց մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս