Բաժիններ՝

Դոնբասում գերության մեջ է պահվում մոտ 700 ուկրաինացի զինծառայող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասում զինյալների մոտ շարունակում է պահվել մոտ 700 ուկրաինացի զինծառայող, ևս 1700-ը համարվում է անհետ կորած, որոնց փնտրում են նրանց ազգականներն ու մերձավորները: Այս մասին հայտարարել է Ուկաինայի Անվտանգության խորհրդի Գլխավոր հետաքննչական վարչության պետ Վասիլի Վովկը:

Նա մանրամասնել է, որ գերության մեջ պահվող մոտ 700 զինծառայողները ներկայացնում են Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային գվարդիան ու ինքնապաշտպանության մի շարք ներկայացուցիչներ: Վովկը հավելել է, որ ներկայումս շարունակվում են բանակցությունները՝ ուկրաինացի մնացյալ զինծառայողներին գերությունից ազատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս