Իրանի ու Պակիստանի արտգործնախարարները քննարկել են գազատարի կառուցման հարցը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում հանդիպել է Պակիստանի արտգործնախարար Հինա Խարի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Իրան-Պակիստան» («Խաղաղություն») գազատարի կառուցումն ու սահմանների անվտանգության ամրապնդումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Իրանի ու Պակիստանի միջև երկկողմ համագործակցությունը, Արևմտյան Ասիայի երկրների զարգացումը, Աֆղանստանի հարցը, Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:
Իրանի ու Պակիստանի արտգործնախարարներն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացման անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են երկու երկրների սահմանների անվտանգության ամրապնդումը՝ կանխելու համար թմրանյութերի մաքսանենգ շրջանառումն ու ահաբեկչական խմբավորումների գործունեությունը: