Բաժիններ՝

Անհրաժեշտության դեպքում Մարգվելաշվիլին պետք է ներում շնորհի Սաակաշվիլուն. Ձիձիգուրի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ հնարավոր դատավճռից բխող բացասական հետևանքների դեպքում պետք է ներում շնորհի նրան:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին: Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սաակաշվիլու դեմ մեղադրանքներ է ներկայացրել 3 քրեական գործով: Սաակաշվիլուն մեղադրում են մոտ 5 միլիոն դոլարի չափով պետական միջոցներն անձնական նպատակներով վատնելու մեջ:

Բացի այդ, նրան մեղադրում են 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ցրելիս ծառայողական լիազորություններ գերազանցելու, ինչպես նաև 2005 թվականին տվյալ ժամանակ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու մեջ:

Ձիձիգուրին հայտարարել է, որ եթե դատարանը մեղավոր ճանաչի Սաակաշվիլուն ու վճռի ազատազրկել նրան, ապա դա քաղաքական վնաս կպատճառի երկրին: Նա հիշեցրել է, որ երկրում առկա է ներման մեխանիզմ, և որ անհրաժեշտ է տվյալ դեպքում գործարկել այն, և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է ներում շնորհի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս