Բաժիններ՝

Ճապոնիան անորոշ ժամկետով հետաձգել է Պուտինի այցը Տոկիո

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետ է վերցրել ընթացիկ տարվա աշնանը Տոկիո այցելելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած հրավերը: Այս մասին գործակալությանը հայտնել է Ճապոնիայի կառավարությունում նրա աղբյուրը:

Դրա հետ մեկտեղ Ճապոնիայի վարչապետը հուսով է, որ իրեն կհաջողվի Պուտինի հետ բանակցություններ վարել Պեկինում, ուր նոյեմբերին տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը: Աղբյուրը հաղորդել է, որ ԱՄՆ-ն է Ճապոնիային խնդրել հետաձգել Ռուսաստանի նախագահի այցը:

Աղբյուրը չի բացառել, որ Ճապոնիան Պուտինի այցի ժամկետը կարող է տեղափոխել հաջորդ տարվա գարուն կամ էլ ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս