Բաժիններ՝

Բան Կի Մունն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի ու «Իսլամական պետության» հարցերը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում միջազգային ջանքերը: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահի կայքում:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը դրական գնահատական են տվել Ուկրաինայում հրադադարի մասին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և պատրաստակամություն են հայտնել ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացի ամրագրմանը:

Իսլամականների դեմ պայքարի հետ կապված՝ Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման բազաների վրա ավիահարվածներ հասցնելը չպետք է իրականացվի առանց Սիրիայի կառավարության համաձայնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս