ՌԴ ԱԽ-ի նիստում չի քննարկվել երկիրը համացանցից անջատելու հարցը. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում չի քննարկվել երկիրը համացանցից անջատելու հարցը:
Պեսկովն ընդգծել է, որ տվյալ հարցը չի գտնվել ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստի օրակարգում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ԱԽ-ի նիստում քննարկվելու է արտակարգ իրավիճակներում ռուսական համացանցի անվտանգության ամրապնդման հարցը: