Ստամբուլում հատուկ գործողություն է իրականացվել 15.000 ոստիկանի մասնակցությամբ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ստամբուլի ոստիկանությունը մասշտաբային գործողություն է իրականացրել 15.000 ոստիկանի մասնակցությամբ: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:
Ստամբուլի ոստիկանության պաշտոնական հաղորդմամբ` տվյալ գործողության նպատակներ են հնարավոր հանցանքների համար զգուշացնելը, հետախուզվող հանցագործների ձերբակալումը, կատարված հանցանքների ապացույցների փնտրտուքը:
Հատուկ գործողությունը տևել է ավելի քան 5 ժամ: Դրա արդյունքում ձերբակալվել է 610 մարդ, որոնցից 408-ը գտնվում էին հետախուզման մեջ, իսկ 202-ը հանդիսացել են տարբեր հանցանքների համար կասկածյալներ: Բաց այդ, հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու թմրանյութ: