Բաժիններ՝

Լեհաստանը պատրաստ է զենք վաճառել Ուկրաինային

Lenta.ru-ի փոխանցմամբ` Լեհաստանը պատրաստ է զենք վաճառել Ուկրաինային: Այս մասին  Zet ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը` մեկնաբանելով վարչապետ Եվա Կոպաչի խոսքերը:

Սրանից առաջ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեհաստանը չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը և չի պատրաստվում սպառազինություն վաճառել Կիևին: Սեմոնյակը զարմանք է հայտնել վարչապետի տվյալ խոսքերի կապակցությամբ:

Սեմոնյակն ընդգծել է, որ եթե ուկրաինական կողմը հայտնի մեր սպառազինությունը գնելու ցանկություն ու պատրաստակամություն, ապա իրենք պատրաստ են դրան` հավելելով, որ իրենց գործարանները միայն երազում են արտահանման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս