Իրանի ու Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Պարսից ծոցում
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը պլանավորել են սեպտեմբերի 24-ին համատեղ զորավարժություններ անցկացնել Պարսից ծոցում` Իրանի ջրատարածությունում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Նրա խոսքերով` զորավարժությունների ընթացքում հետազոտվելու են ծովում փրկարարական գործողությունների անցկացման, միջադեպերին արձագանքելու, տեղեկատվության փոխանակման հնարավորությունը, ստուգվելու է տեխնիկական պատրաստվությունը:
Զորավարժություններին մասնակցելու նպատակով Բենդեր Աբբասի նավահանգիստ է մտել Չինաստանի ռազմածովային ուժերի երկու ռազմանավ: