ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի առանձին դիվիզիային վերադարձրել են Ձերժինսկու անունը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի առանձին դիվիզիային վերադարձրել են Ֆելիքս Ձերժինսկու անունը, որը նա կրել է 1926-1994 թվականներին: Այս մասին հայտնել է Ներքին զորքերի մամուլի ծառայությունը.
«Այժմ դիվիզիայի վետերանների խնդրանքով վերականգնված է արդարությունը և վերադարձվել է պատվավոր անվանումը»: Դիվիզիան այսուհետ պաշտոնապես կկրի Ֆելիքս Էդմունդի Ձերժինսկու անունը: Դիվիզիան ստեղծվել է 1924 թվականին, իսկ նրա մահվանից երկու տարի անց` 1926 թվականին, ստացել է նրա անունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիվիզային է վստահվել Յալթայի ու Պոտսդամի կոնֆերանսների անվտանգությունը, իսկ հետպատերազմյան շրջանում` 1980 թվականին, Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի անվտանգությունը:
Դիվիզիան նաև մասնակցել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը: 1990-ական թվականների սկզբին դիվիզան աշխատել է Լեռնային Ղարաբաղում, Ֆերգանայում, Գյումրիում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում ու Ինգուշեթիայում: