Բաժիններ՝

Ռուսական «Արևելք-2014» զորավարժությունների ժամանակ զոհվել է 3 ծովային հետևակային

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` 3 ծովային հետևակային է զոհվել «Արևելք-2014» ռազմավարական զորավարժությունների ժամանակ: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 22-ին մոսկովյան ժամանակով ժամը 08.00-ի մոտ, Սախալին կղզու մոտ:

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը: Ափհանման ժամանակ ծովային ալիքը կղզուց 300 մետր հեռավորության վրա ծածկել է ծովային դեսնատին, ինչի հետևանքով զրահամեքենաներից մեկը հայտնվել է ջրի հատակին: Նրանում գտնվել է 10 մարդ` անձնակազմն ու դեսանտը:

Փրկարարական գործողության ժամանակ հաջողվել է օպերատիվորեն ջրի մակերևույթ հանել ու ափ հասցնել 7 զինծառայողի: 3 պայմանագրային զինծառայող, որոնց նույնպես մյուսների հետ հասցրել են ափ, մահացել են: Տարվում է հետաքննություն:

«Արևելք – 2014» զորավարժություններն Արևելյան ռազմական օկրուգի տարածքում մեկնարկել են սեպտեմբերի 19-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս