Բաժիններ՝

Խոդորկովսկին պատրաստ է անհրաժեշտության դեպքում զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող է զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ է երկրի ճգնաժամի հաղթհարման համար:

Խոդորկովսկին հավելել է, որ ներկայումս իր առջև կանգնած չէ նման առաջադրանք: Խոդորկովսկին պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում իր վրա վերցնել ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ու սահմանադրական բարեփոխումների անցկացման աշխատանքի մի մասը:

Սահմանադրական բարեփոխումները հիմնականում կապված են դատական համակարգի, խորհրդարանի ու քաղաքացիական հասարակությանը նախագահի իշխանության վերաբաշխման հետ: Բացի այդ, Խոդորկովսկին վերագործարկելու է իր «Բաց Ռուսաստան» նախագիծը, որը կոչված է օգնել Ռուսաստանի արևմտամետ հատվածին: Խոսքը չի գնում նոր կուսակցություն ստեղծելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս