Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլու բանկային բոլոր հաշվեհամարների վրա
Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի իշխանությունները կալանք են դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բանկային բոլոր հաշվեհամարների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:
Նրա խոսքերով` Սաակաշվիլու հաշվեհամարների վրա կալանք է դրվել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հրահանգով: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք էր դրել Սաակաշվիլու ու նրա ընտանիքի գույքի վրա:
Միխեիլ Սաակաշվիլու դեմ քրեական հետապնդումը մեկնարկել է 2014 թվականի ամռանը: Նախկին նախագահին մեղադրում են անձնական նպատակներով բյուջետային միջոցներ ծախսելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: