Բաժիններ՝

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար կծախսի Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար

Stars and Stripes պարբերականի փոխանցմամբ` ամերիկացի զինվորականները մեկ միլիարդ դոլար կծախսեն Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին:

Ամերիկացի զինծառայողներն աջակցելու են Լիբերիայում համաճարակի դեմ պայքարին: Լիբերիան առաջին երկրներից է, որը տուժել է մահացու հիվանդության բռնկումից: Հետագա 30 օրվա ընթացքում Աֆրիկա կուղարկվեն հազարավոր ամերիկացի զինվորականներ, որոնք կօգնեն տենդի դեմ պայքարի համակարգի հաստատմանը:

Նրանք հիմնականում զբաղվելու են տրանսպորտային ու ինժեներային ապահովմամբ: Բացի այդ, ամերիկացի զինվորականները կձևավորեն ուսումնական թիմեր: Պլանավորված է, որ առաքելությունը տևելու է 6 ամիս, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել:Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Էբոլա տենդի դեմ պայքարի համար առաջիկայում 3000 ամերիկացի զինծառայողի Աֆրիկա ուղարկելու մասին: Էբոլա տենդի հետևանքով արդեն իսկ մահացել է ավելի քան 2600 մարդ, գրանցված վարակակիրների թիվը կազմում է 5335 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս