Հյուսիսային Իռլանդիայում կոչ են արել անցկացնել Մեծ Բրիտանիայից անջատվելու մասին հանրաքվե
The Journal-ի փոխանցմամբ` հյուսիսիռլանդիական «Շինն Ֆեյն» ազգայնական կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսը կոչ է արել հանրաքվե անցկացնել Հյուսիսային Իռլանդիայում, որը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայից անջատվելուն ու Իռլանդիայի հետ վերամիավորվելուն.
«Մենք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր մարդիկ բաժանված են, իսկ ներկայումս գոյություն ունի ժողովրդավարական ճանապարհով վերամիավորվելու և ավելի երջանիկ զգալու հնարավորություն»:
Ադամսն ընդգծել է, որ իրեն հիասթափեցրել են Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները. «Մենք չենք կարող վերաշարադրել պատմությունը, սակայն մենք հնարավորություն ունենք դասեր քաղելու շոտլանդական հանրաքվեից»: