Շոտլանդիայի առաջին նախարարը հրաժարական է տվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Շոտլանդիայի առաջին նախարար, Ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը հրաժարական է տալիս: Այս մասին նա հայտարարել է անկախության մասին հանրաքվեի պարտությունից հետո, որի արդյունքները հրապարակվել են երեկ:
Սալմոնդը հայտարարել է, որ իր համար` որպես առաջնորդ, գործնականում ավարտվել է ժամանակը, սակայն Շոտլանդիայի համար կամպանիան շարունակվում է, և երազանքը երբեք չի մահանա: Նա հավելել է, որ վայր է դնելու նաև Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդի լիազորությունները: