Կոմորովսկին առաջարկել է ՌԴ-ին զրկել ՄԱԿ ԱԽ-ում որոշումների վրա վետո դնելու իրավունքից
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հանդես է եկել ՄԱԿ-ի կանոնադրության փոփոխման օգտին, որպեսզի Ռուսաստանը զրկվի ՄԱԿ ԱԽ-ում որոշումների վրա վետո դնելու իրավունքից: Կոմորովսկին մտադիր է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ ՄԱԿ ԳԱ-ի ժամանակ:
Թերթն ընդգծում է, որ դա գործնականում անհնար է: ՄԱԿ-ի կանոնադրության 108-րդ հոդվածի համաձայն, նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է ոչ միայն ՄԱԿ ԳԱ-ի անդամների 2/3-ի համաձայնությունը, այլև ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների՝ ներառյալ Ռուսաստանի կողմից վավերացումը:
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն իրավասու է վետո դնել իրեն վետո դնելու իրավունքից զրկելու հարցի վրա: